Կատալոնական «Բարսելոնա»-ի եզրային ֆուտբոլիստ Իբրահիմ Աֆելայը, որը ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Շալկե»-ի կազմում, հայտարարել է, որ ինքը վայելում է գերմանական ակումբում խաղալը:
«Ինձ դուր է գալիս խաղալ «Շալկե»-ում: Մենք հաղթեցինք «Արսենալ»-ին 2:0 հաշվով, որը մեզ անբացատրելի զգացողություններ պարգևեց: Սկզբում հաղթեցինք «Բորուսիա»-ին, իսկ հետո՝ «Արսենալ»-ին: Այժմ մենք ցանկանում ենք հաղթանակ տանել «Նյուրնբերգ»-ի նկատմամբ»,- Goal.com-ի փոխանցմամբ՝ ասել է Աֆելայը:









































