Մարիո Բալոտելին և «Մանչեսթեր Սիթի»-ի այլ ֆուտբոլիստներ ներկա են եղել երգչուհի Նիկի Մինաժի մենահամերգին:
Համերգից հետո Բալոտելին ցանկանում էր բարձրանալ երգչուհու սենյակ և նվիրել նրան նախապես պատրաստած նվերները: Բրիտանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Նիկին մերժել է Մարիոյին` թողնելով նրան փակ դռների ետևում:
Երգչուհին հայտնել է, որ հոգնած է և ի վիճակի չէ զրուցել հարձակվողների հետ: Երգչուհին անգամ սնվելու համար չի լքել հյուրանոցային իր համարը:
Լրատվամիջոցներից մեկում տեղեկացվում է, որ Մարիոն երգչուհու մեծ ֆանատն է: Նա սիրում է լսել Մինաժի երգերը վարդագույն ականջակալներով:






































