Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի «Չելսի»-ի դեմ հանդիպմանը տարած հաղթանակը:
««Չելսի»-ն հիանալի թիմ է: Գիտենք, որ նման թիմերի հետ դիմակայությունը բարդ է ընթանում: Լավ է, որ մենք արագ գոլ խփեցինք, որից հետո ավելի հեշտ էր խաղալ: Մրցակցին շատ ազատ գոտիներ տրամադրվեց: Ափսոս, որ չկարողացանք իրացնել բոլոր գոլային պահերը: Այնուամենայնիվ, կարևորն այն է, որ հաղթեցինք:
Մեր թիմը հիանալի է հանդես գալիս, պետք է այդպես շարունակել: Դեռ ամեն ինչ ավարտված չէ: Պետք է երկար ու քրտնաջան աշխատենք»,- Հենրիխի խոսքերը մեջբերում է «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը:



































