Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլոս Դունգայի կարծիքով` «Սանթոս»-ի և ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը դեռևս պետք է շարունակի իր ելույթները Բրազիլիայում:
Հիշեցնենք, որ Նեյմարի իրավունքները ցանկանում են գնել Մադրիդի «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն:
«Նեյմարն այժմ չպետք է մեկնի Եվրոպա: Ներկայումս նա Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստն է, սակայն Նեյմարին ավելի շատ փորձ է հարկավոր: Եթե նա մեկնի հիմա, դժվարությամբ կընտելանա նոր միջավայրին, ինչը կարող է վնասել նրա խաղին»,- հայտարարել է Դունգան:








































