«Յուվենթուս»-ի նախկին դարպասապահ և գլխավոր մարզիչ Դինո Ձոֆը վստահ է, որ «ծեր սինյորա»-ն խնդիրներ չի ունենա ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում «Նորշելան»-ի դեմ կայանալիք խաղում:
«Կարծում եմ` «Յուվենթուս»-ը խնդիրներ չի ունենա «Նորշելան»-ի հետ խաղում: Հակառակորդը կարող է կամք դրսևորել և դժվարություններ ստեղծել «Յուվե»-ի համար հանդիպման սկզբնամասում, սակայն թուրինցիների ուժը և խաղի որակն ամեն ինչ կորոշեն:
«Յուվենթուս»-ը պարտավոր է 6 միավոր վաստակել այդ նորվեգական թիմի հետ դիմակայությունում (իրականում` դանիական), իսկ վճռական կլինի «Չելսի»-ի դեմ կայանալիք տնային խաղը»,- հայտարարել է Ձոֆը:









































