Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կմասնակցի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի խաղին:
Football Espana-ն տեղեկացնում է, որ կիսապաշտպանն ապաքինվել է ազդրի վնասվածքից և կարող է խաղադաշտ դուրս գալ:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով այդ խաղը բաց կթողնեն գերմանական ակումբի 3 ֆուտոլիստներ՝ Յակուբ Բլաշիկովսկին, Մարսել Շմելցերն ու Իլկայ Գյունդողանը:








































