Գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ի պաշտպան Լուկաշ Պիշչեկը նոր պայամանագիր է կնքել ակումբի հետ:
27-ամյա լեհ խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը: Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Գերմանիայի առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 140 հանդիպման՝ դառնալով ութ գոլի հեղինակ:








































