Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Դեպորտիվո»-ի հետ հանդիպումից հետո «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը դիմել է այն լրագրողին, ում կոպտել է «Սևիլյա»-ի դեմ խաղից հետո: Այդ մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Կիսապաշտպանը ներողություն է խնդրել լրագրողից` վերջինիս հարցին կոպիտ պատասխանելու համար:
Լրագրողը հարցրել էր, թե արդյոք խիստ չէ՞ր Մեդելի նկատմամբ կիրառված պատժամիջոցը` գլխով հակառակորդ թիմի ֆուտբոլիստի դեմքին հարվածելու համար, Ֆաբրեգասը պատասխանել էր. «Մոտեցիր, ես խփեմ քեզ, հետո կորոշենք, թե ինչ քարտ կարելի է նշանակել նման դեպքում»:








































