Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Նիք Փոուփը, որն աշխատել է որպես ՉԹՕ-ների հարցերով փորձագետ, հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է և ունի անհրաժեշտ միջոցները տիեզերական ներխուժման դեպքում: Այս մասին հաղորդում է Supreme2-ը:
Փոուփը ռազմական գերատեսչությունում է աշխատում արդեն 21 տարի և զբաղվել է տիեզերական հնարավոր սպառնալիքների մասին խորհրդակցություններով: Զինվորականները տարեկան ստուգել են չճանաչված թռչող օբյեկտներին վերաբերող 200-300 հաղորդագրություն՝ իրենց ուշադրությունը կենտրոնացնելով այնպիսի չափորոշիչների վրա, ինչպիսիք են արագությունը, մանևրումները, որոնց զգալիորեն զիջում են երկրային թռչող ապարատները:
Փոուփը նշել է, որ կառավարությունը այլմոլորակայինների ներխուժումը իրական սպառնալիք չի համարում երկրի անվտանգության համար, թեև, հնարավոր է, երկրի ղեկավարությունը վատ է պատկերացնում հնարավոր սպառնալիքի մակարդակը, քանի որ մարդկությունը երբեք չի բախվել նման սպառնալիքի:









































