Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին պատասխանել է գերմանացի հայտնի մասնագետ Բերտի Ֆոգտցի կողմից իր հասցեին հնչեցրած քննադատությանը:
«Նա այժմ որպես մարզիչ Ադրբեջանում է աշխատում: Այնտեղ, հավանաբար, հեռուստացույցներ չկան, որպեսզի մարդիկ խաղեր նայելու հնարավորություն ունենան: Ինձ դուր չի գալիս, երբ այլ երկրների բնակիչները գնահատում են ֆուտբոլիստների խաղը:
Այն մարդիկ, ովքեր չեն դիտում իմ խաղերը, չեն տեսնում, թե ինչպես եմ ես մարզվում, և ում ես անգամ չեմ ճանաչում, պարզապես իրավունք չունեն քննադատելու ինձ: Չնայած, Ֆոգտցն անվերջ կարող է խոսել իմ մասին: Ինձ դա չի հուզում»,- Պոդոլսկու խոսքերը մեջբերում են գերմանական լրատվամիջոցները:









































