Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնի 12-րդ տուրի «Էստուդիանտես»-«Տակոս Դորադո» խաղում արտասովոր դեպք է տեղի ունեցել: Խաի մրցավարը դաշտից հեռացրել է 9 հոգու, հաղորդում է A Bola-ն:
Հեռացվածների թվում եղել են ինչպես խաղացող ֆուտբոլիստներ, այնպես էլ պահեստայիններ: Երկու թիմերն էլ խաղն ավարտել են 7-ական ֆուտբոլիստներով:
Նշենք, որ արդյունքում հաղթող է ճանաչվել «Էստուդիանտես»-ը 2:1 հաշվով:






































