Իտալիայի A Սերիայի 8-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Ջենոա»-ին: Խաղը շատ հետաքրքիր ու գոլառատ ստացվեց:
Դաշտի տերերը հենց խաղասկզբում կարողացան 2 գոլ խփել ու առաջ անցնել հաշվի մեջ:
Սակայն հռոմեացիները պայքարում են մինչև վերջ, սա բոլորին է հայտնի: «Ռոմա»-ն կարողացավ կերպարանափոխվել ու 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Պաբլո Օսվալդոն:
Գոլերը` 1:0 (7′), Կուցկա, 2:0, Յանկովիչ (15′), 2:1, Տոտի (27′), 2:2, 2:3, Օսվալդո(44′, 56′), 2:4, Լամելա (83′)
G2-4R www.fasthighlights.com by fasthighlights-2013









































