Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին թիմի՝ «Սթոք Սիթի»-ի հանդեպ տարած հաղթանակից հետո խոսել է իր ակումբի հարձակվող Ուեյն Ռունիի մասին:
«Մենք խաղադաշտում շատ լավ ենք հասկանում միմյանց: Պարզ երևում է, որ խաղ առ խաղ մեր փոխըմբռնումն էլ ավելի է բարելավվում»,- «Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է հոլանդացու խոսքորը:



































