Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Դեպորտիվո» – «Բարսելոնա» խաղում կատալոնական ակումբի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Այդ գոլերով ֆուտբոլիստը ոչ միայն առաջ անցավ «Պիչիչի»-ի համար մղվող պայքարի մյուս մասնակիցներից, այլև նվազեցրեց Պելեի ռեկորդին հասնելու իր գոլերի տարբերությունը:
Մեսսիին ընդամենը չորս գոլ է պակասում, որ կրկնի ֆուտբոլի արքայի ցուցանիշը:
1959 թվականին համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն մեկ ամբողջ՝ օրացուցային տարվա ընթացքում դարձել է 75 գոլի հեղինակ(66-ը՝ «Սանթոս»-ի կազմում, 9-ը՝ Բրազիլիայի ազգային հավաքականի):
Արգենտինացու ակտիվում այժմ 71 գոլ է(59-ը՝ «Բարսելոնա»-ի կազմում, 12-ը՝ Արգենտինայի ազգային հավաքականի):
Այս մասին տեղեկացնում է իսպանական Marca-ն:






































