Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը հայտարարել է, որ Բունդեսթիմը հիմար ձևով է կազմակերպել Շվեդիայի ընտրանու դեմ խաղը:
«Զարմանալի էր, ես անգամ հիմարություն կանվանեի դա: Նկատի ունենալով այն փաստը, որ մինչև 60-րդ րոպեն մենք 4 գնդակի առավելություն ունեինք և լիովին վերահսկում էինք իրավիճակը խաղադաշտում: Երբ շվեդները երկու գոլ խփեցին, Յոահիմ Լյովը պետք է փոխեր մարտավարությունը` փորձելով պահպանել խաղի հաշիվը: Կարծում եմ` Գերմանիայի ընտրանին պարզապես չունի երկրորդ պլան, իրավիճակի փոփոխությունների դեպքում կիրառելու համար»,- ասել է Կանը:






































