«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին կիսվել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Մալագա»-ի դեմ առաջիկա խաղից ունեցած ակնկալիքներով:
«Միլան»-ը երբեք դուրս չի մնացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունից խմբային փուլում: Հուսով ենք`այս ավանդույթը կշարունակվի:
Մենք պետք է դուրս գանք 1/8 եզրափակիչ, ու այնտեղ կտեսնենք`ինչ տեղի կունենա:
«Մալագա»-ի դեմ խաղը հեշտ չի լինելու, բայց եկեք նախ մտածենք «Լացիո»-ի մասին»,– Գալիանիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ «Լացիո»-ի դեմ «Միլան»-ը խաղում է հոկտեմբերի 20-ին, իսկ «Մալագա»-ի դեմ`հոկտեմբերի 24-ին:









































