Մադրիդի «Ռեալ»-ի ու Ֆրանսիայի հավաքականի առաջատար հարձակվող Կարիմ Բենզեման Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Իսպանիայի դեմ խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Իսպանիայի հավաքականն ուժեղագույնն է աշխարհում, քանի որ հաղթել է ամեն ինչ, ինչ հնարավոր էր: Էլ ի՞նչ կարող ենք ասել: Մրցակցի կազմում հավաքված են շատ փորձառու խաղացողներ:
Ասելով սա`չեմ ակնարկում, որ Իսպանիան անպարտելի է: Ոչ, դա այդպես չէ: Ամեն ինչ որոշվելու է խաղադաշտում, ու դեռ կտեսնենք, թե ով կհաղթի:
Ո՞ր պաշտպանի դեմ ինձ համար ավելի հարմար կլիներ խաղալ: Սերխիո Ռամոսի: Նրա խաղաոճն ավելի լավ գիտեմ, քան Պիկեինն ու Պույոլինը»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիա-Ֆրանսիա խաղը կկայանա Մադրիդում հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23:00-ին:









































