Մախաչկալայի «Անժի»-ն հերքել է այն լուրերը, թե Նեմանյա Վիդիչի իրավունքների ձեռքբերումը գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ լինելու է իրենց գլխավոր նպատակը:
«Կապված այն հայտարարությունների հետ, թե իբր «Անժի»-ն բանակցություններ է վարում Նեմանյա Վիդիչի կամ մեկ այլ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար՝ մենք հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը ոչ մի հիմնավորում չունի»,- նշվում է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե ակումբը պատրաստ է Վիդիչին իր կազմում տեսնելու համար վճարել 33 մլն, իսկ խաղացողին տալ տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ:










































