Ինչպես արդեն հայտնել ենք, Իռլանդիայի ֆուտբոլի միության ղեկավարությունը դժգոհ է ազգային թիմի գլխավոր մարզչի աշխատանքից, և մասնագետը առաջիկա օրերին կարող է հեռացվել պաշտոնից:
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում 73-ամյա իտալացի մասնագետին կարող է փոխարինել «Տոտենհեմ»-ի նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը:








































