«Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը վստահ է, որ իր խաղընկեր Դավիդ Վիլյան շուտով լավագույն մարզավիճակում կլինի:
«Կարող եմ ասել, որ Դավիդն արդեն հիմա լավ մարզավիճակում է: Նա պատշաճ կերպով է անցկացնում մարզումները` լի մեծ ցանկությամբ և վստահ սեփական ուժերին: Շուտով բոլորը կտեսնեն այն Վիլյային, ում ճանաչում էին:
Վիլյան հիանալի է գործում մրցակցի տուգանային հրապարակում և աշխարհի լավագույն հարձակվողներից է: Վստահ եմ, որ նա մեծ օգուտ կբերի Իսպանիայի ազգային հավաքականին և «Բարսելոնա»-ին»,- հայտարարել է Պեդրոն:









































