Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն վստահ է, որ Ժոզե Մոուրինյոն գերազանց մարզիչ է: Այս մասին են տեղեկացնում իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը հայտարարել էր, որ պորտուգալացի մասնագետը խաղի իր պատկերացմամբ չի կարող հայտնվել համաշխարհային ֆուտբոլի էջերում:
«Մոուրինյոն արդեն տեղ է գտել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ և շարունակում է կերտել այն: Սակայն նա կարող է ավելի մեծ նվաճումներ գրանցել: Եթե Մոուրինյոն լքի «Ռեալ»-ը, նրա բացակայությունը նկատելի կլինի»,- հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը:









































