Բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը դարձել է Լոնդոնի «Չելսի»-ի պաշտոնական ներկայացուցիչը երիտասարդների շրջանում:
«Դավիդ Լուիսի նպատակն է ոգեշնչել երիտասարդ երկրպագուներին, ծանոթացնել նրանց «Չելսի»-ի անդրկուլիսյան կյանքին, անցկացնել մրցույթներ ու տարբեր խաղարկություններ, որոնց պարգևատրումը կլինի հանդիպում սիրելի ֆուտբոլիստի հետ»,- տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:








































