Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Անհրաժեշտ է ընդդեմ Ադրբեջանի 2 հայց ներկայացնել՝ Ստրասբուրգ և Հաագա. ԵՀՄՖ

Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված` պետք է 2 հայց ներկայացվի. սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները պետք է Ադրբեջանի և Հունգարիայի դեմ հայց ներկայացնեն Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ Հայաստան պետությունը պետք է հայց ներկայացնի Հաագայի տրիբունալ՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից գործված ահաբեկչության: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նա շեշտեց, որ Ստրասբուրգ ներկայացվելիք հայցը պետք է լինի միայն Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների կողմից և ոչ մի դեպքում` Հայաստանի Հանրապետության: Այդ հանցագործությունը լիովին Ստրասբուրգի կոնվենցիայի ներքո է, որով արգելվում են այդ կարգի էքստրադիցիան և ներումը:

Ըստ Գրիգորյանի՝ ֆորումի իրավաբանները ուսումնասիրել են գործը և գտնում են, որ ՀՀ-ում ամբողջական ճիշտ գնահատական չի տրվել Սաֆարովի գործած ոճրին ու նրա արտահանձնմանը: Իրավաբանները վստահ են՝ քանի որ Սաֆարովը Հունգարիա գործուղվել էր պետության կողմից, նա կատարում էր պետության պատվերը, այսինքն` դա պետական պատվեր է, պետական հանցագործություն, պետական ահաբեկչություն:

«Այսինքն` Ադրբեջանը և նրա նախագահ Ալիևը մեղադրվում են պետական ահաբեկչության մեջ»,- ընդգծեց Ա. Գրիգորյանը՝ հիշեցնելով նաև, որ մինչ այդ Սաֆարովը թուրքական զորամասում հատուկ վարժանք էր անցել:

Ա. Գրիգորյանի կարծիքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պետք է ետ բերի և բանտ նստեցնի Սաֆարովին ու ներողություն խնդրի 10 մլն հայերից:

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի գործողություններին՝ ֆորումի նախագահը հայտարարեց, որ այն ոչինչ չի անում, լիովին «ավերված» է, նախարար Էդվարդ Նալբանդյանը «կայֆ է բռնում», ոչ մի հարցում չի համագործակցում հայկական միությունների հետ և նույնիսկ տեղ-տեղ խանգարում է: Նրա բնորոշմամբ` այս եզակի դեպքում Ալիևը խելոք բան է արել՝ գործեց այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները խորը հանգստի մեջ էին, տարբեր խաղատներում էին, իսկ Էդվարդ Նալբանդյանը ուսումնասիրում էր կենգուրուներին՝ պարզելու, թե ինչպես են կենդանիների ձագերը կաթ ուտում:

Միաժամանակ, ըստ նրա, Ադրբեջանն ապացուցեց, որ նավթադոլարներից բացի` ուրիշ բան չունի և կարող է ցանկացած պահի հարձակվել Հայաստանի վրա:

«Եթե Հայաստանում նման իրավիճակը շարունակվի, այս կենսակերպը շարունակվի, Հայաստանը կարող է ընդհանրապես վերանալ: Հարց է ծագում՝ 5, 10 տարի հետո ՀՀ դեռ գոյություն կունենա՞: Մենք պետք է լուրջ մտածենք՝ ինչ ենք անում»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում