«Միլան» ակումբի փոխնախագահ ու փաստացի ղեկավար Ադրիանո Գալիանին հերքել է բոլոր այն լուրերը, թե իբր ակումբի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին իրեն հանձնարարել է բանակցություններ վարել Խոսեպ Գվարդիոլայի հետ:
Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցներ պնդում էին, որ Գալիանին կմեկնի Նյու Յորք, որտեղ հիմա ընտանիքի հետ հանգստանում է աշխարհի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը հանդիսացող Գվարդիոլան:
«Ես Նյու Յորքում Գվարդիոլայի հետ հանդիպելու ոչ մի նպատակ չունեմ: Այո, շուտով լինելու եմ այդ քաղաքում, բայց միայն նրա համար, որ տեսնվեմ աղջկաս հետ»,- նշել է Գալիանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գվարդիոլան հայտարարել էր, որ այս մրցաշրջանում մարզչական աշխատանքով չի զբաղվելու հոգնածության պատճառով:









































