Monday, 29 04 2024
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Սլովակիայի գերագույն դատարանի պատվիրակությունը՝ Հայաստանում է

Հայաստանի Հանրապետությունում է Սլովակիայի գերագույն դատարանի պատվիրակությունը` նախագահ Շտեֆան Հարաբինի գլխավորությամբ:

Պատվիրակությունը հոկտեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և պալատների նախագահներին:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Սլովակիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինին Սլովակիայի Հանրապետության կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման, Սլովակիայի Հանրապետությունում ցեղասպանությունը ժխտելու առթիվ քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունման, Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության դատական համակարգերի միջև կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատական իշխանության վերաբերյալ հարցեր: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կառուցվածքն ու առանձնահատկությունները:

Շ.Հարաբինը, պատասխան խոսքով շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորեց դատական համակարգերի միջև սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը:

Սլովակիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի օրենսդրական կարգավորումները շատ ավելի արդյունավետ են, քան Սլովակիայի Հանրապետությունում: Նա մատնանշել է նաև Հայաստանի Հանրապետությունում մասնագիտացված դատարանների և դատավորների առկայությունն ու կարևորությունը, որը Սլովակիայի Հանրապետությունում բացակայում է:

Այնուհետև կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք իրավական խնդիրներ:

Պատվիրակության այցելության ծրագիրը մշակվել է այնպես, որ նրանք հնարավորություն ունենան ծանոթանալու ոչ միայն դատական համակարգի գործունեությանը և շենքային պայմաններին, այցելել բոլոր ատյանի դատարաններ, այլ նաև հնարավորություն և ժամանակ ունենան ծանոթանալու Հայաստանի Հանրապետության պատմամշակութային արժեքներին և այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում