Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին դիտարկում է «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիին ազգային թիմ հրավիրելու հարցը:
Հարձակվողը կարող է մասնակցել ԱԱ ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Դանիայի հավաքականների հետ կայանալիք խաղերին:
Իտալիայի Մ-21 ազգային հավաքականի խաղացողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 խաղի և 5 գոլ խփել:






































