Յոհան Կրոյֆը խոսել է «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» առաջիկա խաղի մասին:
Մադրիդյան ակումբը այժմ կատալոնական թիմին զիջում է ութ միավորով, և ըստ Կրոյֆի՝ եթե մադրիդյան թիմը «Բարսելոնա»-ից պարտություն կրի, ապա «Ռեալ»-ի համար դա կարող է անդառնալի լինել:
«Նման իրավիճակներում դժվար է որևէ բան ասել: Սակայն այս պահին, իմ կարծիքով, «Ռեալ»-ը ավելի վտանգավոր դրության մեջ է, քան երբևէ:
Այս խաղում պարտություն կրելու դեպքում կարող է անդառնալի լինել «Ռեալ»-ի համար, կարող է մահվան պես լինել: Հենց այսպիսի հակամարտություններից եմ ամենաշատը վախենում. «սերուցքայիններ»-ը պայքար են մղելու միավորի համար»,- ասել է Կրոյֆը:








































