Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության անդամ և ԵԽԽՎ նախկին նախագահ Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում անդրադարձել է թուրք-սիրիական վերջին զարգացումներին.
«Թուրքիան չի ցանկանում պատերազմել Սիրիայի դեմ: Սիրիական հրետակոծման հետևանքով Թուրքիայում զոհվել է 5 քաղաքացի: Թուրքիան պետք է պատասխաներ: Թուրքիան մեծ հույսեր էր կապում Բաշար Ասադի հետ և ցանկանում էր, որ նա չգնա հոր հետքերով, սակայն նա սկսեց կործանել ժողովրդին: Դրա հետևանքով Սիրիայում ի հայտ եկան տասնյակ հազարավոր փախստականներ:
Թուրքիան չի հավակնում Սիրիայի տարածքի և ոչ մի սանտիմետրին։ Սիրիան Թուրքիայի հարևանն է: Մենք ցանկանում ենք, որ Ասադը դադարեցնի կոտորածները և քայլեր ձեռնարկի ժողովրդավարական ընտրությունների ուղղությամբ: Մենք Սիրիայի հետ այլ խնդիր չունենք»:









































