Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզելի աճյունը վաղը Ստամբուլի Թոփքափը շրջանում հանձնվելու է հողին: Կրոնական արարողությանը մասնակցելու է Օզալի ընտանիքը:
Օզալի գերեզմանը բացվել էր հոկտեմբերի 2-ին, որպեսզի փորձագետները զննեին նրան աճյունը՝ պարզելու համար, թե արդյո՞ք նրան թունավորել են շուրջ երկու տասնամյակ առաջ:









































