Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Բարսելոնա»-ի հետ առաջիկա «կլասիկո»-ի մասին: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ խաղը կայանալու է հոկտեմբերի 7-ին, «Քամփ Նոու» մարզադաշտում:
«Մեզ համար անչափ հաճելի է նման հանդիպման մասնակից լինել: Մեր երկու թիմերի դիմակայության օրը ֆուտբոլին սիրահարված մարդիկ մոռանում են իրենց գործերի մասին:
«Ռեալ»-ի անհաջող մեկնարկի մասին կասեմ, որ նախորդ մրցաշրջանի հետ տարբերությունը կայանում է նրանում, որ այն ժամանակ մենք երկրի չեմպիոն չէինք: Ես չեմ հասկանում, թե ինչու չի կարելի համապատասխան մակարդակի խաղ ցուցադրել երկրի առաջնության շրջանակներում, եթե մենք կարողանում ենք հիանալի խաղալ Իսպանիայի Սուպերգավաթի և Չեմպիոնների Լիգայի հանդիպումներում»,- նշել է պորտուգալացի մասնագետը:






































