«Միլան»-ը պատրաստվում է 2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր կազմ հրավիրել ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոյին:
Թիմի ղեկավարությունը մոտ ժամանակներս կսկսի բանակցությունները Կիևի «Դինամո»-ի հետ:
Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ «Միլան»-ի ղեկավարությունը պատրաստվում է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Դինամո»-ին առաջարկել 22 մլն եվրո և Տայե Տայվոյի իրավունքները, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս ուկրաինական թիմում:









































