Իտալական «Միլան»-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականի ու իտալական թիմի հարձակվող Պատոն ապաքինվել է ձախ ոտքի ազդրի վնասվածքից: Ֆուտբոլիստն այսօրվա մարզմանը եղել է ընդհանուր խմբի հետ:
Հիշեցնենք, որ բրազիլացուն չհաջողվեց մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Զենիթ» – «Միլան» խաղին: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Պատոն կկարողանա՞ մասնակցել «Ինտեր»-ի դեմ հոկտեմբերի 7-ին կայանալիք միլանյան դերբիին:






































