Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսը մահացել է 2011-ի հուլիսին, սակայն նրա երաժշտությունը շարունակում է կենդանի մնալ: Երգչուհու ընկերը՝ ռեփեր Nas-ը, ի հիշատակ նրա՝ երաժշտական տեսահոլովակ է թողարկել: Այս մասին հաղորդում է Popcornnews-ը:
Նոր տեսահոլովակը նկարահանված է Cherry Wine երգի հիման վրա, որը ռեփերն ու Էմի Ուայնհաուսը ձայնագրել էին համատեղ՝ նրա մահից կարճ ժամանակ առաջ:
«Իմ կեսը չէր ցանկանում ստեղծել այդ երգը: Մենք Էմիի հետ ծննդյան օրերը նշել ենք նույն օրը: Նա ինձ կարծես քույր լինի, նրա հետ այնքան ուրախ էր: Դժվար է այդ մասին խոսելը: Կարծոմ եմ` սա կախարդական պահ կլինի մեր միջև. թող Էմին խաղաղությամբ հանգչի»,- ասել է NAS-ը:









































