«Մանչեսթեր Յունայթեդ»-ն առավելության է հասել ռումինական «ՉՖՌ Կլուժ» ակումբի նկատմամբ և գրանցել Չեմպիոնների Լիգայում իր ելույթների 100-րդ հաղթանակը:
Այդպիսով, Չեմպիոնների Լիգայի շրջանակներում տարած հաղթանակների քանակով «կարմիր սատանաներ»-ը կրկնել են Մադրիդի «Ռեալ»-ի նվաճումը: «Արքայական ակումբ»-ը արտագնա հանդիպում պետք է անցկացնի Ամստերդամի «Այաքս»-ի հետ:
Նշենք, որ «Բարսելոնա»-ն, առավելության հասնելով «Բենֆիկա»-ի նկատմամբ, Չեմպիոնների Լիգայում գրանցեց իր 99-րդ հաղթանակը:









































