ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ևս մեկ անգամ հայտարարել է, որ ինքը դեմ է, որ ֆուտբոլում ներդրվեն նոր տեխնոլոգիաներ:
«Դեմ եմ, որ որևէ տեխնոլոգիա գործի ֆուտբոլում, սակայն ՖԻՖԱ-ն այլ կարծիքի է: Ֆուտբոլը պետք է լինի մարդկային: Օրինակ՝ ՈւԵՖԱ-ի գործկոմը որոշեց, որ խաղի ժամանակ լինեն հինգ մրցավարներ՝ դրվագներն ավելի ճշգրիտ տեսնելու համար: Հասկացեˊք, որ բոլոր մարզադաշտերում չէ, որ հնարավոր է ավտոմատ գոլը որոշելու համակարգ տեղադրել. դա միլիոններ արժե»,- ասել է Պլատինին:






































