Իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստ Ռիկարդո Մոնտոլիվոն «Զենիթ»-ի դեմ խաղից առաջ հայտարարել է, որ ինքը շատ ուրախ է, որ երկու տարի բացակայությունից հետո վերադառնում է Չեմպիոնների լիգա:
«Դեռևս մեկ խաղ եմ անցկացրել: «Միլան»-ն այժմ օպտիմալ տակտիկական մարտավարություն է ուզում գտնել՝ ավելի լավ հանդես գալու համար: Կիսապաշտպանության գծում հարկավոր է հանդես գալ բոլոր եզրերում, այսինքն՝ այնպես, ինչպես Պիռլոն էր անում: Պատրաստ եմ փոխարինել նրան»,- ասել է Մոնտոլիվոն:









































