«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն վստահ է, որ «բյանկոներիներ»-ը կկարողանան հաջող ելույթ ունենալ ՉԼ գավաթի խաղարկությունում: Իտալիայի չեմպիոնները մրցաշարում մեկնարկել են ոչ-ոքի արդյունքով («Չելսի» – «Յուվենթուս»` 2:2): Երեքշաբթի օրը թուրինցիները սեփական հարկի տակ կընդունեն «Շախտյոր»-ին:
«Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչքան բարդ մրցաշար է ՉԼ գավաթի խաղարկությունը, սակայն պատրաստվում եմ հնարավորինս լավ հանդես գալ:
Կարծում եմ` ունենք հնարավոր ամեն բան ՉԼ գավաթի խաղարկությունում հաջող ելույթ ունենալու համար: Ամեն ինչ կանենք եզրափակիչում հայտնվելու համար: «Յուվենթուս»-ը ցանկանում է կրկին մրցունակ դառնալ Եվրոպայում.,- Պիրլոյին մեջբերում է Goal.com-ը:









































