Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Շախտյոր»-ը մրցակցի հարկի տակ իր ուժերը կչափի Թուրինի «Յուվենթուս»-ի հետ:
Աշխարհահռչակ France Football պարբերականը թուրինյան ակումբին կոչ է անում զգուշանալ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանից: Պարբերականը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ այդ անունը դեռ եվրոպական ֆուտբոլային հասարակության շրջանում հայտնի չէ, ֆուտբոլիստն Ուկրաինայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 10 խաղերում 13 գոլ է խփել, ինչը ֆենոմենալ ցուցանիշ է կիսապաշտպանի համար:
«Վստահ եղեք, որ Մխիթարյանն իրեն լավագույն կողմերով է դրսևորելու Թուրինում: Վստահ եղեք նաև, որ նրա տրանսֆերը ձեռք է բերելու եվրոպական գրանդ ակումբներից մեկը, և, ամենայն հավանականությամբ, 2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ»,- նշում է պարբերականը:








































