Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան վերլուծել է թիմի հանդիպումներն ազգային առաջնությունում:
Ըստ մարզչի՝ պետք չէ ասել, թե «կապտանռնագույններ»-ը շատ գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրել բոլոր խաղերում անխտիր:
«Եղել են հանդիպումներ, որոնցում թիմը ցուցադրել է շատ բարձրակարգ ֆուտբոլ: Սակայն եղել են նաև մրցավեճեր, որոնք մեզ համար հեշտ ընթացք չեն ստացել: Սակայն կարող եմ ասել, որ խաղ առ խաղ մեր թիմն ավելի է մտնում հունի մեջ: Այս պահին, բնական է, մենք չենք կարող խաղալ 100 տոկոս պատրաստվածությամբ»,- ասել է Վիլանովան:
Հարցին, թե արդյոք կատալոնացիների մարտավարությունը կախվա՞ծ է Մեսսիի խաղից, Վիլանովան պատասխանել է. «Խաղաոճը կախված չէ Մեսսիից: Չնայած մենք ամեն ինչ անում ենք, որ նրա համար հնարավորինս հարմար լինի: Նման խաղացողի համար ջանքեր պետք չէ խնայել»:








































