Իսպանական մամուլը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Պերեսի՝ իր հասցեին արած արտահայտությունների մասին:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մադրիդի «Ռեալ»-ի նախագահը, Մոուրինյոյի մասին խոսելով, ասել էր. «Մոուրինյոն շատ ուշ հասկացավ, թե ինչ է իրենից ներկայացնում «Ռեալ»-ը: Նա աշխատել է Իտալիայում, Պորտուգալիայում և Անգլիայում, սակայն դա լրիվ այլ պատմություն է: Իսկ «Ռեալ»-ն իր մշակույթն ունի, և մենք դա հասկանում ենք:
Երբ Մոուրինյոն սկսեց աշխատել «Ռեալ»-ում, նրա ինքնասիրությանը դիպչում էր այն, որ ակումբի երկրպագուները կարող են սուլոցներով դիմավորել ցանկացած խաղացողի կամ անգամ մարզչին: Մոուրինյոն միշտ նշում է, որ եվրոպական գրանդեր է մարզել: Սակայն ես ասում եմ, որ առաջին հերթին գոյություն ունի «Ռեալ»-ը, հետո նորից «Ռեալ»-ը և կրկին «Ռեալ»-ը»:
Խոսելով Պերեսի հայտարարության մասին՝ Մոուրինյոն ասել է. «Մարզիչը պարտավոր չէ մեկնաբանել իր նախագահի խոսքերը: Ես և Պերեսը շատ լավ փոխհարաբերություններ ունենք»:







































