«Կրասնոդար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքքեյբը հայտարարեց, որ իր հաճախորդը ներկայումս ընտրություն է կատարում Ռուսաստանում մնալու և այլ առաջնություն տեղափոխվելու տարբերակների միջև.
«Ակումբի ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել Յուրային: Դվար է ասել՝ Մովսիսյանը ցանկանու՞մ է մնալ Ռուսաստանում, թե՝ ոչ: Արմ. Եվրոպայում ավելի ցածր են վարձատրում, քան Ռուսաստանում, սակայն «Կրասնոդար»-ը պետք է մեծ ջանքեր գործադրի, որպեսզի իմ հաճախորդին պահի իր կազմում: Միաժամանակ նշեմ, որ Մովսիսյանն այստեղ ավելի շատ կվաստակի, քանի Անգլիայի Պրեմեր Լիգայում:
Յուրան 25 տարեկան է: Նա հասկանում է, որ իր կարիերայի ավարտին շատ երկար ժամանակ չի մնում և ցանկանում է արդյունավետ որոշում կայացնել իր և իր ընտանիքի անդամների համար:
Նա ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների Լիգայում կամ Եվրալիգայում, բայց չպետք է մեռանալ նաև ֆինանսական կողմի մասին»,- հայտարարել է Մաքքեյնը:








































