Կատալոնացիներին երկրորդ դարպասապահ է պետք:
Իսպանական «Բարսելոնա»-ի դարպասապահ Պինտոն այս խաղաշրջանի ավարտից հետո պատրաստվում է լքել ակումբը կամ, ավելին, ավարտել մարզական կարիերան: Ըստ TMW-ի՝ դարպասապահին փոխարինելու հավանական թեկնածուներից է «Վալենսիա»-ի ֆուտբոլիստ Վիսենտե Գուաիտան: Նշենք, որ այս դարպասապահը «Վալենսիա»-ի կազմում զիջել է իր տեղը Դիեգո Ալվեշին և համարվում է պահեստային ֆուտբոլիստ: Սակայն այս պայմանները չեն բավարարում խաղացողին, իսկ սա կարող է մեծացնել «Բարսելոնա»-ի՝ դարպասապահի տրանսֆերը ձեռք բերելու հավանականությունը:






































