AS պարբերականը հայտնում է, որ «Տոտենհեմ»-ի և «Լիվերպուլ»-ի ներկայացուցիչները Մալագա են ժամանել` կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերային գործարքը քննարկելու նպատակով:
Պարբերականի տեղեկությունների համաձայն` իսպանական ակումբի կիսապաշտպանը կարող է այլ թիմ տեղափոխվել առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հնարավոր տրանսֆերի արժեքը չի հրապարակվում: Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված նաև «Յուվենթուս»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Արսենալ»-ը:








































