Monday, 15 06 2026
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները

Տրանսֆերային ամառ-2012. «Տոտենհեմ» (տեսանյութ)

2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը սպասվածի պես թեժ ստացվեց: Բազմաթիվ հաջողված ու տապալված բանակցություններ, կանխատեսելի ու անակնկալ տեղափոխություններ, ձեռնտու և արդյունավետ գործարքներ, անսպառ միլիոններ… 1in.am Sport-ը շարունակում է իր «խոշորացույցի» տակ առնել եվրոպական առաջատար առաջնությունների գրանդների և տրանսֆերային շուկայում առավել արդյունավետ աշխատանք կատարած ակումբների ձեռքբերումներն ու կորուստները` 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացում:

Անգլիա, «Տոտենհեմ»

Անգլիական վերջին ակումբը, որի ամառային տրանսֆերային գործունեությանն անդրադառնալու ենք, Լոնդոնի «Տոտենհեմ»-ն է: 2011/12թթ. մրցաշրջանում թիմը գրավեց 4-րդ տեղը՝ 4 միավորով գերազանցելով «Նյուքասլ»-ին, սակայն «Չելսի»-ն, որը նվաճել էր ՉԼ գավաթը, իրավունք ստացավ «Տոտենհեմ»-ի փոխարեն մասնակցել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին: Ակումբն ամենաակտիվներից մեկն էր 2012 թվականի ամռանը: Կատարվեց մարզչական փոփոխություն. հրավիրվեց Անդրե Վիլաշ-Բոաշը, որը «Պորտու»-ում անցկացրած հրաշալի ժամանակահատվածից հետո տապալել էր աշխատանքը լոնդոնյան մյուս ակումբում՝ «Չելսի»-ում: Թիմը լուրջ կորուստներ ունեցավ, սակայն ունեցավ նաև լուրջ ձեռքբերումներ: Հրավիրվեցին ֆուտբոլիստներ, որոնք ուժեղացրել են թիմը և պատրաստ են նոր հաջողությունների հասնել իրենց նոր թիմի կազմում:

Կազմը համալրել են`

Յան Վերտոնգեն

34-ամյա մասնագետի առաջին ձեռքբերումը եղավ Յան Վերտոնգենը: Բելգիական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը պետք է դառնար Լեդլի Քինգի փոխարինողն ու իր նոր ակումբի պաշտպանության հենասյունը: Ամստերդամի «Այաքս»-ի ավագի իրավունքների ձեռքբերման դիմաց անգլիական ակումբը վճարեց 10.5 մլն ֆունտ, իսկ ֆուտբոլիստի հետ մինչև 2016 թվականը պայմանագիր ստորագրեց: Վերտոնգենը ստացավ 5 համարի մարզահագուստը: «Ես Անգլիայի Պրեմիեր լիգայի մեծ ֆանատ եմ և այս առաջնությունը լավագույնն եմ համարում աշխարհում: Շատ էի ցանկանում ուժերս փորձել Անգլիայում: Շատ լավ հասկանում եմ, թե ինչ ակումբ եմ տեղափոխվում: Այն, որ «Տոտենհեմ»-ը չի մասնակցելու ՉԼ գավաթի խաղարկությանը` չի մտահոգում ինձ, քանի որ ես երկարաժամկետ պայմանագիր եմ ստորագրել: «Արսենալ»-ը նույնպես ցանկանում էր պայմանագիր կնքել ինձ հետ, բայց ես արդեն վերջնական որոշում էի կայացրել և տեղափոխվում էի «Տոտենհեմ»,- հայտարարեց 25-ամյա պաշտպանը: Վերտոնգենը հիմնական կազմից դուրս է մղել Մայքլ Դոուսոնին և արդեն 3 խաղ է անցկացրել իր նոր ակումբի կազմում:

Գիլֆի Սիգուրդսոն

Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը 2012 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Հոֆենհայմ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Սուոնսի», որի կազմում հիանալի ելույթ ունեցավ՝ 18 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ և 4 արդյունավետ փոխանցում կատարելով: 23-ամյա կիսապաշտպանը հայտնվեց լոնդոնյան ակումբի ղեկավարության ուշադրության կենտրոնում: «Հոֆենհայմ»-ի հետ բանակցություններն արդյունավետ էին. Սիգուրդսոնը «Տոտենհեմ»-ի հետ 4 տարվա պայմանագիր ստորագրեց: Գերմանական ակումբը 8 մլն ֆունտ ստացավ: Իր նոր ակումբում Սիգուրդսոնը հանդես է գալիս 22 համարի մարզահագուստով:

«Շնորհակալ եմ Բրենդան Ռոջերսին, ում հետ աշխատել եմ «Սուոնսի»-ում, բայց ես որոշել եմ տեղափոխվել «Տոտենհեմ»: Ինձ շատ են տպավորել ակումբի նախագծերը: «Տոտենհեմ»-ը հավակնոտ թիմ է և ցանկանում է մեծ հաջողությունների հասնել: Վիլաշ-Բոաշը հավատում է ինձ, և ես կփորձեմ արդարացնել նրա սպասելիքները»,- ասել է ֆուտբոլիստը: Սիգուրդսոնը կարողացել է տեղ զբաղեցնել «Տոտենհեմ»-ի մեկնարկային կազմում և Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետո 4 հանդիպում է անցկացրել:

Մուսա Դեմբելե

Բելգիացի կիսապաշտպանը հիանալի մրցաշրջան անցկացրեց «Ֆուլհեմ»-ի կազմում: Բելգիացու տեխնիկան, դիպուկ հարվածներն ու նուրբ փոխանցումները մի շարք ակումբների ստիպել էին բանակցություններ սկսել իր ակումբի հետ: Ի վերջո՝ 25-ամյա կիսապաշտպանը «Տոտենհեմ»-ին արժեցավ 15 մլն ֆունտ: Խաղացողի հետ երկարաժամկետ (հստակ ժամկետը չի հաղորդվում) պայմանագիր ստորագրվեց, իսկ ֆուտբոլիստը ստացավ 19 համարի մարզահագուստը:

«Շնորհակալ եմ, որ այս ակումբի մասն եմ կազմում: Բոլորը գիտեն, որ վերջին շրջանում «Տոտենհեմ»-ը հիանալի խաղ է անցկացնում: Տեղափոխության գործում մեծ ազդեցություն ուներ նաև Յան Վերտոնգենը, որը «Տոտենհեմ»-ը ներկայացրեց ամենավառ գույներով»,- հայտարարել է Դեմբելեն: Դեմբելեն 2 պաշտոնական խաղ է անցկացրել «Տոտենհեմ»-ի կազմում և խփել 1 գոլ՝ «Նորվիչ»-ի հետ սեփական հարկի տակ կայացած խաղում (1:1)

Ուգո Լյորիս

Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահը իր դիրքում լավագույններից մեկն է աշխարհում: Այս տրանսֆերն, ի վերջո, «կփակի» այս դիրքը «Տոտենհեմ»-ում, քանի որ Էուրելիո Գոմեսի զավեշտալի սխալների շարքից հետո այս խնդիրը կարծես հավերժական լիներ «Տոտենհեմ»-ի համար: Չնայած ակումբում է նաև Բրեդ Ֆրիդելը, որը փոխարինեց Գոմեսին, բայց ամերիկացի դարպասապահն արդեն 41 տարեկան է: Լյորիսի տրանսֆերի դիմաց «Լիոն»-ը ստացավ 13 մլն ֆունտ, դարպասապահի հետ 5 տարվա պայմանագիր ստորագրվեց: Ֆրանսիացին կրում է 25 համարի մարզահագուստը:

«Ես այստեղ եմ, քանի որ հավատում եմ «Տոտենհեմ»-ի հաջողությանը: Մենք հիանալի խաղացողներ ու մարզիչ ունենք: Դեռ շատ բան ունեմ ապացուցելու այստեղ, այդ իսկ պատճառով պետք է շարունակեմ ջանասիրաբար աշխատել»,- հայտարարել է Լյորիսը: Ուգոն «Տոտենհեմ»-ում դեռ չի անցկացրել իր մեկնարկային խաղը:

Քլինթ Դեմփսի

ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստը շատ մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխությանը, սակայն տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Ֆուլհեմ»-ի պաշտոնական կայքը տեղեկատվություն տարածեց, որ Դեմփսին պայմանագիր է կնքել «Տոտենհեմ»-ի հետ: 29-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց «Ֆուլհեմ»-ը 6 մլն ֆունտ ստացավ, իսկ Դեմփսին ստացավ 2 համարի մարզահագուստը:

«Անդրե Վիլաշ-Բոաշի գլխավորությամբ մարզվելն իրականություն դարձած երազանք է»,- հայտարարել է կիսապաշտպանը: Դեմփսին ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմ»-ի մարզաշապիկով մարզադաշտ է դուրս եկել մեկ անգամ:

Ակումբի հետ պայմանագիր է կնքել նաև Էմանուել Ադեբայորը, իսկ «Տոտենհեմ»-ը «Մանչեսթեր Սիթի»-ին 5 մլն ֆունտ է վճարել:

Հեռացել են

Թիմից հեռացել է առաջատարը՝ Խորվաթիայի հավաքականի ներկայացուցիչ Լուկա Մոդրիչը, որը հսկայական ներդրում ուներ «Տոտենհեմ»-ի հաջողություններում: Մոդրիչի տրանսֆերը խոշորագույններից էր 2012 թվականի ամռանը: Մադրիդի «Ռեալ»-ը կիսապաշտպանի իրավունքների դիմաց «Տոտենհեմ»-ին 33 մլն ֆունտ վճարեց: Թիմից հեռացավ նաև Ռաֆայել վան դեր Վաարտը՝ 10 մլն ֆունտի դիմաց տեղափոխվելով «Համբուրգ»: Ակումբը լքել են նաև Նիկո Կրանչարը («Դինամո Կ.», 5.8 մլն ֆունտ), Սեբաստիան Բասոնգը («Նորվիչ», 5.5 մլն ֆունտ), Վեդրան Չորլուկան («Լոկոմոտիվ», 5 մլն ֆունտ), Սթիվեն Պիենարը («Էվերթոն», 4.5 մլն ֆունտ), Ջովանի դոս Սանթոսը («Ռեալ Սոսյեդադ», ազատ գործակալ), Ռայան Նելսենը (ՔՓՌ, ազատ գործակալ), Լուի Սահան («Սանդերլենդ», ազատ գործակալ), Բոնգանի Խումալոն (ՊԱՕԿ, վարձավճար), Դենի Ռոուզը («Սանդերլենդ», վարձավճար):

Ծախս՝ 52.5 մլն ֆունտ, եկամուտ՝ 63.8 մլն ֆունտ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում