Հրապարակվել է այն 50 երկրների ցուցակը, որոնք առավել բարենպաստ են երեխաների ծնվելու համար: Այն կազմվել է՝ տարբեր տնտեսական և սոցիալական հանգամանքներ հաշվի առնելով: Դրանցից են, օրինակ, մանկական մահացության մակարդակը, առողջական վիճակը, ուսման հնարավորությունները և այլն:
Փաստաթղթի համաձայն` երեխաների ծնվելու համար ամենաբարենպաստ երկիրն Իսլանդիան է, որտեղ 1000 երեխայից մահանում են միայն երկուսը, փոխանցում է Euromag-ը:
Ամենաանբարենպաստ երկիրը Սոմալին է, որտեղ ամեն 1000 երեխայից 180-ը մահանում է: Վարկանշային ամբողջ ցուցակը ներառում է աշխարհի 171 երկիր:
Երեխաների ծնվելու համար ամենաբարենպաստ երկրների առաջին տասնյակն այս տեսքն ունի.
1. Իսլանդիա
2. Շվեյցարիա
3. Ճապոնիա
4. Ավստրիա
5. Իտալիա
6. Ֆրանսիա
7. Գերմանիա
8. Իռլանդիա
9. Լյուքսեմբուրգ
10. Էստոնիա:









































