Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտարարել է, որ ինքը կցանկանար՝ Արգենտինայի ազգային հավաքականի ու «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մնար «կապտանռնագույններ»-ի կազմում մինչև ֆուտբոլիստի մարզական կարիերայի ավարտը:
«Տրամաբանական է, որ ցանկանում եմ Մեսսիին տեսնել «Բարսելոնա»-ում մինչև նրա կարիերայի ավարտը: Նա լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում և, թերևս, բոլոր ժամանակների: «Բարսելոնա»-ի բոլոր երկրպագուների մոտ նա ունի աˊյս կարգավիճակը: Բնականաբար, եթե նա որոշի մնալ «Բարսելոնա»-ում մինչև իր կարիերայի ավարտը, մեծ երջանկություն կլինի բոլորիս համար: Նմանօրինակ երկրորդ ֆուտբոլիստը մենք չենք կարող ունենալ: Իսկ ինչ վերաբերում է Մեսսիի հետ պայմանագիր երկարաձգել-չերկարաձգելուն, դա իմ գործը չէ»,- ասել է Վիլանովան:









































