Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Ֆրենկ Լեմպարդին:
Թիմի գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը նոր առաջարկ է նախապատրաստում կիսապաշտպանի համար և պատրաստվում է մոտ ժամանակներս նոր բանակցություններ սկսել: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:
«Չելսի»-ի՝ ՉԼ-ում հաղթանակից հետո Գուրլեյը հայտարարեց, որ ցանկանում է 34-ամյա կիսապաշտպանի հետ մինչև 2012 թվականի հոկտեմբեր նոր պայմանագիր կնքել: Ֆուտբոլիստն առայժմ պաշտոնական առաջարկ չի ստացել:




































