«Միլան»-ի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն, որը ներկայումս հանդես է գալիս շվեյցարական «Սիոն»-ի կազմում, հրաժարվել է ընդգրկվել միլանյան ակումբի մարզչական շտաբում:
Tuttosport-ը տեղեկացնում է, որ Գատուզոն մերժել է ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի առաջարկն ու հրաժարվել է դառնալ Մաուրո Տասոտիի օգնականը, որը կարող է դառնալ ակումբի գլխավոր մարզիչը՝ Մասիմիլիանո Ալեգրիին զբաղեցրած պաշտոնից հեռացնելուց հետո:
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում «Միլան»-ը 4 խաղ է անցկացրել և ընդամենը 1 հաղթանակ է տարել («Բոլոնիա»-ի նկատմամբ՝ 3:1 հաշվով):








































