Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը Սուրբ Մարիամ Ասվածածնի ծննդյան կապակցությամբ վրացի ուսանողներին կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները, որոնք շարունակվում են բանտարկյալների հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու տեսանյութերի ի հայտ գալուց հետո:
Ուսանողները հավանություն են տվել պատրիարքի կոչին՝ ընդգծելով, որ իրենց տվյալներով իշխանությունները կարող են սադրանքի գնալ: Ուսանողները հայտարարել են, որ իրենց տվյալներով՝ երեկ հրաժարական տված Ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան լքել է երկիրը:
Ուսանողները հավաքվել են Ախալայայի բնակության վայրում և պահանջում են հաստատել կամ հերքել Վրաստանից նրա հեռանալու մասին լուրը: Նրանք ցանկանում են, որ Ախալայան պատասխանատվություն կրի Գլդանի բանտում տեղի ունեցած կտտանքների գործով:









































