«Ինտեր»-ի պաշտպան Խավյեր Ձանետին մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի խաղարկության շրջանակներում «Ռուբին»-ի հետ կայացած հանդիպումը: Հիշեցնենք, որ վերջինիս ժամանակ թիմերը փոխանակվեցին 2-ական գնդակով:
««Ռուբին»-ը հարմար պահն օգտագործեց առաջին խաղակեսում` դրանով իսկ մեզ ծանր կացության մեջ գցելով: Մենք կարողացանք վերահսկել հանդիպման ընթացքը նույնիսկ այն դեպքում, երբ պարտվողի դերում էինք:
Այն, որ չենք կարողացել հաղթանակ տանել սեփական խաղադաշտում, չպետք է ճնշի մեզ, ընդհակառակը, դա մեծ խթան է մեզ համար»,- նշել է ֆուտբոլիստը «Ինտեր»-ի ակումբային հեռուստաալիքին տված հարցազրույցում:







































